Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ


Ճիշտ ժամանակն է համոզվելու, որ հանկարծակի առաջացած թեթև տկարությունը չի կարող խոչընդոտել առաջիկա հանգիստը։


Խորհուրդ է տրվում ճամփորդելիս ճամպրուկում ունենալ.

 

  • մարսողության բարելավման նպատակով հակալուծային և ֆերմենտային միջոցներ, որոնք կարևոր են կլիմայափոխության և սննդակարգի փոփոխության ժամանակ,
  • էնտերոսորբենտներ, օրինակ, ամենասովորական ակտիվացված ածուխ կամ այս ֆարմակոլոգիական խմբից ցանկացած այլ պատրաստուկ,
  • ջերմիջեցնող միջոցներ, քանի որ ակլիմատիզացիան ամենուր հրատապ խնդիր է,
  • հակավիրուսային ակտիվության դեղեր,
  • միջոցներ կոկորդի ցավի դեմ,
  • հակաալերգիկ միջոցներ,
  • հակասնկային միջոցներ, քանի որ հատկապես ամռանը սրվում է սնկային վարակը,
  • արևայրուքից պաշտպանվելու նրբաքսուքներ, քսուքներ, ցողացիրներ,
  • վիրակապական նյութեր (բամբակ, վիրակապ, կպչուն ժապավեն), հակասեպտիկ լուծույթներ (ջրածնի պերօքսիդ, քլորհեքսիդին, յոդ, բրիլիանտ կանաչ և այլն), վերքերի ապաքինման արտաքին միջոցներ, ջերմաչափ, մկրատ,
  • ցավազրկող միջոցներ,
  • քրոնիկ հիվանդությամբ տառապողները պետք է իրենց հետ վերցնեն ընդունվող դեղերը,
  • միջոցներ տզերի և թռչող միջատների դեմ, որոնց շնորհիվ ճամփորդությունից միայն հաճելի հուշեր կմընան։

Դեղատանը դեղագործը կօգնի ընտրել և լրացնել վերոնշյալ ցուցակը:


https://www.moy-doktor.org

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ